ԶՈՒ գլխավոր շտաբի պետի երկու տեղակալները չեն ազատվել աշխատանքից

NewsBook-ը տեղեկություն է հրապարակել, որ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությունը որոշում է կայացրել զբաղեցրած պաշտոնից ազատել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին։

Նրա հետ միասին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը կլքի նաև Ստեփան Գալստյանը:  Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, քանի որ այս պաշտոնյաներն նշանակվում և ազատվում են ոչ նախարարի որոշմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել