6 հոգու պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը կառավարության հավանությանն է նորկայացրել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալու մասին նախագիծ:

Նախատեսվում է տարկետում տալ՝

  • Մարտին Արմենակի Գևորկյանին (ծնված` 1995 թվականի հունվարի 23-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 27),
  • Սերոբ Դավիթի Գրիգորյանին (ծնված` 1995 թվականի փետրվարի 4-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 27),
  • Արտյոմ Վրույրի Սիմոնյանին (ծնված` 1995 թվականի փետրվարի 20-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 27),
  • Դավիթ Մհերի Մարտիրոսյանին (ծնված` 1997 թվականի ապրիլի 2-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 27),
  • Միխաիլ Լևոնի Մարտիրոսյանին (ծնված` 1997 թվականի ապրիլի 4-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 27),
  • Իվան Ռոմանի Մամախանովին (ծնված` 1996 թվականի փետրվարի 26-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 27)։

«Մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում հանդես եկող հետևյալ ֆուտբոլիստների պարտադիր զինվորական  ծառայության զորակոչից տարկետման ժամկետը։

Վարդան Գրիգորի Պողոսյանին տարկետում է տրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի № 1295-Ա որոշմամբ` մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչը, և անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու Վարդան Գրիգորի Պողոսյանի տարկետման ժամկետը  մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը։

Մարտին Արմենակի Գևորկյանին, Սերոբ Դավիթի Գրիգորյանին, Արտյոմ Վրույրի Սիմոնյանին տարկետում է տրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի № 1372-Ա որոշմամբ` մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչը, և անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու տարկետման ժամկետը  մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը։

Դավիթ Մհերի Մարտիրոսյանին, Միխաիլ Լևոնի Մարտիրոսյանին, Իվան Ռոմանի Մամախանովին տարկետում է տրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի № 988-Ա որոշմամբ` մինչև 2015 թվականի ամառային զորակոչը, և անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու նրանց տարկետման ժամկետը մինչև 2020 թվականի ձմեռային  զորակոչը:

Վարդան Գրիգորի Պողոսյանը, Մարտին Արմենակի Գևորկյանը,  Սերոբ Դավիթի Գրիգորյանը, Արտյոմ Վրույրի Սիմոնյանը, Դավիթ Մհերի Մարտիրոսյանը, Միխաիլ Լևոնի Մարտիրոսյանը, Իվան Ռոմանի Մամախանովը հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել