Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կառավարության է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» Արձանագրության կնքման առաջարկությանը:
Նախագծով էլ առաջարկվել է հաստատել բնական գազի գինը ՀՀ-ի համար մինչև 2018 թվականը, որը կկազմի 150 մլն ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար:
Նախարարությունը նշում է, որ արձանագրությամբ կողմերը պարտավորվում են ոչ ուշ, 2018 թվականի նոյեմբերի 1-ը մշակել և հաստատել դրամական հոսքերի հաշվարկի մոդելները՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հիմնական գործունեությունից՝ էլեկտրամատակարարման համակարգում: