Բնակլիմայական աղետներից տուժած գյուղացիներին աջակցություն կտրամադրվի

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության հավանությանն է ներկայացրել նախագի, որով առաջարկվում է առաջկցել բնակլի­մայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցա­կար­գի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին:

Անհրաժեշտությունը: «Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցա­կար­գի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի  «Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցա­կար­գին հավանություն տալու մասին» N 15 արձանագրային որոշման 2-րդ կետի կատարմամբ:

Բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման և հայեցակարգի մշակ­ման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի և նրա գյուղատնտեսու­թյան` աղետների, մասնավորապես` բնակլիմայական աղետների նկատմամբ խոցելի լինելու և դրա մեղմման քայլերի ձեռնարկման առաջնահերթությամբ:

Հաշվի առնելով տարեց­տարի տարերային, տեխնածին և կլիմայի փոփոխության հետ կապված աղետների քանակի և ինտենսիվության աճը, ինչպես նաև դրանց կողմից տնտեսության տարբեր ճյուղերին, այդ թվում` հատկապես գյուղատնտեսությանը հասցված զգալի կորուստներն ու վնասները, անհրաժեշտություն է առաջացել նոր լուծումներ և մոտեցումներ գտնել աղետների կառավարման, կանխման, կանխարգել­ման, հետևանքների նվազեցման ու վերացման և վաղ ազդարարման ուղղությամբ:

 Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցա­կար­գով (այսուհետ` Հայեցակարգ)  այս բնագավառում  համակարգված քաղաքականություն իրականացնելու համար նախանշվել են հիմնական մոտեցումներ և ուղղություններ: Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցա­կար­գի կատարումն ապահովելու համար անհրաժեշտ է ընդունել միջոցառումների ծրագիր առաջիկա տարիների համար:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները: Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի  «Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցա­կար­գին հավանություն տալու մասին» N 15 արձանագրային որոշմամբ սահ­մանվել են հանրա­պե­տության գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման ընդհանուր մոտեցում­ները, սկզբունք­ները և ուղղությունները:

Գյուղատնտեսական արտադրության կազմակերպման առումով, բնատնտեսա­կան և այլ առանձնահատկություններով պայմանավորված, ոլորտը հանդի­սանում է բարձր ռիսկային: Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրու­թյունը կազմակերպվում է ընդարձակ տա­րածքների վրա, բազմաբնույթ ուղղու­թյուններով, որը լրացուցիչ ծախսեր և ջանքեր է պա­հանջում բնակլիմայական աղետների կառավարման համար:

Տարբեր բնական աղետների (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) և անկանխատեսելի պատահարների հետևանքով զգալի կորուստներ են կրում գյուղատնտեսությունում տնտեսավարողները: Հայաստանի Հանրապետությունում բնական տարբեր աղետ­ներից` գարնանային ցրտահարություններից, կարկտահարությունից տարեկան վնասվում են 30-35 հազ. հեկտար գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների տարածք­ներ, որը խիստ բացասաբար է անդրադառնում գյուղատնտե­սու­թյամբ զբաղվող տնտեսավարողների հետագա արտադրական գործունեության ու սոցիալական  վիճակի վրա:

Բնակլիմայական աղետների վնասների կանխարգելման ներկա վիճակի վերլու­ծությունը վկայում է, որ այս բնագավառում անհրաժեշտություն է հայեցակարգի դրույթների հիման  վրա համապա­տաս­խան միջոցառումների իրականացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել