ՍՊԸ-ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացվել

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել օրենքի նոր նախագիծ, որով առաջարկվում է ՍՊԸ-ների մասին օրենքի  նախագծի 1-ին հոդվածում՝ առաջին պարբերությունից հանել «հետևյալ բովանդա­կու­թյամբ» բառերը, «քվեարկող բաժնեմաս» բառերը փոխարինել «բաժնեմաս» բա­ռով, քա­նի որ «Սահմանափակ պատասխանատ­վու­թյամբ ընկե­րու­թյունների մա­սին» Հայաս­տա­նի Հան­­րապետության օրենքի 3-րդ հոդ­վածի համաձայն սահմանափակ պատասխանատ­վու­թյամբ ընկերությունների կանոնադրական կապիտալը բաժանված է բաժնեմասերի, որոնք չեն կարող լինել քվեարկող՝ ի տարբերություն բաժնետիրական ըն­կե­րու­թյուն­ների, որոնց կանո­նա­դրա­կան կապիտալը համաձայն «Բաժնետիրական ընկե­րու­թյունների մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի 2-րդ հոդ­վածի պահանջների բաժանվում է ընկերության նկատմամբ բաժ­նետերերի պարտավորական իրա­վունքը հավաստող որոշակի թվով բաժնե­տոմ­սե­րի:

Նախագծով նախատեսվող փոփոխությունն առաջաց­նում է նաև այլ հարա­բե­րու­թյուն­ների կարգավորման անհրաժեշտություն: Խոսքը, մաս­նավորապես, արտահերթ ընդ­հա­նուր ժո­ղովի գումարման հետ կապված ծախ­սե­րի փոխհատուցման, արտահերթ ընդ­հա­նուր ժողովի գու­մարում պահանջող մասնակիցների կողմից ներկայացվող պահանջին վե­րա­բերող դրույթ­նե­րի մասին է:

Իրավական ակտի անհրաժեշտությունը. Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների՝ ընկերության կառավարման իրավունքը կարգավորելու անհրաժեշտությամբ:

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Սույն նախագծով առաջարկվող լրացումները նպատակ ունեն ապահովել մասնակցի՝ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի (ա) կետով սահմանված ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունքը:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընունման արդյունքում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու իրավունք կունենա(ն) նաեւ գումարային առումով ընկերության առնվազն 10 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակից(ներ)ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել