Գերմանական Կուկսահաֆեն քաղաքում մեքենան հանկարծակի ուղղություն է վերցրել ամբոխի վրա: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի լրատվական կայքը:
Տուժել է 6 մարդ: 4-ը ստացել են ծանր, իսկ 2-ը թեթև կարգի վնասվածքներ:
Վարորդը գտնվում է ոստիկանությունում: Նրանց հաղորդմամբ՝ միջադեպի 29-ամյա մեղավորը հարբած է եղել:
Ոստիկանությունը ենթադրում է, որ վարորդը կարող էր մտածված գնալ այդ քայլը: Սակայն իրական պատճառը դեռ հայտնի չէ: