Կրասնոդարի Արմավիր քաղաքի ռեստորանում հրաձգությունից զոհվել է 3 մարդ

ՌԴ Կրասնոդարի Արմավիր քաղաքի ռեստորանում հրաձգությունից զոհվել է 3 մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ։

«Արմավիրի ռեստորաններից մեկում հրաձգություն է սկսվել, մեկ մարդ տեղում մահացել է, ևս երկուսը մահացել են հիվանդանոցում։ Զոհերի թվում կա Ռոսգվարդիայի մեկ աշխատակից։ Հանգամանքները պարզվում են»,- ասել են ՌԴ ՔԿ Քննչական վարչության մամուլի ծառայությունից։

Հարուցվել է քրեական գործ, կատարվածի պատճառները դեռևս անհայտ են։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոյեմբերի 26-ին Արմավիրում սպանվել է Ռոսգվարդիայի մեկ աշխատակից, որը փորձել էր բաժանել կոնֆլիկտի մասնակիցներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել