Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը աճել է հասնելով 305-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հայտնվում էր 235 զոհի մասին: Զոհերի մասին ավելի ստույգ տեղեկատվություն հայտնում է Եգիպտոսի գլխավոր դատախազությունը: Ցուցակում ընդգրկված են 27 երեխա: Եվս 128 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Էր-Ռոուդա մզկիթումի ահաբեկչությունը տեղի էր ունեցել նոյեմբերի 24-ին: Ահաբեկիչները մզկիթին են մոտեցել 4 ավտոմեքենայով, պայթուցիկ են պայթեցրել և կրակ բացել անցորդների վրա: Ահաբեկչության համար պատասխանատվությունը դեռ չի ստանձնել ոչ մի խմբավորում:
Հաջորդ օրը սիրիական հատուկուժայինները գրոհել են ջիհադիստերի դիրքերը՝ վերացնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ 30 կողմնակցի: