Դաստիարակչուհին երեխաներից մեկին գցել է գետնին և ոտքերով հարվածել

Ուկրաինական Նիկոլայևի բնակիչը մեղադրում է դաստիարակչուհուն՝ երեխային ծեծի ենթարկելու մեջ: Այս մասին հայտնում է  ТСН-ը:
Նշվում է, որ ծնողը՝ Անաստասիա Կրիցկայան օրվա երկրորդ կեսին մտել է մանկապարտեզ , որպեսզի հանձնի թանտրոն գնալու գումարը: Մտնելով սենյակ կինը տեսել է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատողը աղջիկներից մեկին գցում գետնին և ոտքերով հարվածում:

«Երեխան գոռաց, ես էլ գոռացի: Դաստիարակչուհին շոկի մեջ էր և նա ասաց՝ կներեք, սա առաջին անգամն էր, այսպիսի բան այլևս չի լինի»,-պատմում է կինը:

Այնուամենայնիվ, դաստիարակչուհին ազատվել է աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն: Ոստիկանությունում նշում են, որ մարմնական թեթև վնասվածքներ հասցնելու համար նրան որպես պատիժ սպառնում է տուգանք և հանրային աշխատանք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել