485 համարի մարդատար միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կան տուժածներ

Նոյեմբերի 25-ին, ժամը 18:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի  խճուղում՝  «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են 485 համարի երթուղային ավտոբուսը և «Opel» մակնիշի ավտոմեքենան: Ըստ նախնական տվյալների՝ կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Դեպքի վայրում է գտնվել «ԱԲԿ» ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ Արտաշատի խճուղում՝ ՃՈ անցակետի մոտակայքում,  բախվել են «Opel Vectra B» մակնիշի 35 KN 967 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 ծնված Ս. Թ.) և «Երևան-Գետազատ» միջմարզային երթուղին սպասարկող թիվ 485 համարի «FAW» մակնիշի 3161L պետհամարանիշով միկրոավտոբուսը (վարորդ՝ 1961 թ. ծնված Ա. Վ.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ս. Թ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գանահատել են կայուն ծանր:

Ա. Վ.-ը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և «ԱԲԿ» ՊՈԱԿ-ի ավտոմեքենայով տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել