2017 թվականի նոյեմբերի 24-ին կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ: Այս մասին տեղեկանում են Դատական դեպարտամենտից:
Նիստի ընթացքում, քննարկվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը:
ՀՀ արդարադատության խորհուրդը որոշել է այն բավարարել:
Ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մելքումյանին հայտարարվել է նկատողություն: Դատավորը 6 ամիս ժամկետով կզրկվի աշխատավարձի 25 տոկոսից: