Ավարտին է մոտեցել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև ընթացող եռակողմ բանակցությունները՝ սիրիական հարցի կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի լրատվական կայքը:
Հանդիպման սկզբում Պուտինը նշեց Իրանի և Թուրքիայի նախագահների հատուկ դերը՝ սիրիական հարցի լուծման ժամանակ. «Առանց դրա չէր լինի պատերազմական գործողությունների դադարեցում»:
ՌԴ նախագահը նաև հայտարարել է , որ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի ջանքերի շնորհիվ հաջողվեց կանխել Սիրիայի անկումը, նրանք թույլ չտվեցին, որ Սիրիան գրավեն ահաբեկիչները:
Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը , ՌԴ նախագահի խոսքով՝ կոչված է ամրացնել և զարգացնել Սիրիայում տեղի ունեցած դրական փոփոխությունները:
Բանակցությունները տևել են 2 ժամ, մոտ ժամանակներս երկրների առաջնորդները հանդես կգան հայտարարություններով: