Կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչներին օգնություն կտրամադրվի

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում 2017 թվականի ընթացքում կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչներին 2017 թվականին օգտագործած ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով օժանդակություն ցուցաբերելու համար Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2017 թվականին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 306,423.42 հազ. դրամ, այդ թվում՝

1) «Արմավիր» ջրօգտագործողների ընկերությանը՝ 215,232 հազար դրամ,

2) «Լոռի» ջրօգտագործողների ընկերությանը՝ 2,335 հազար դրամ,

3) «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությանը՝ 2,989 հազար դրամ,

4) «Տավուշ» ջրօգտագործողների ընկերությանը՝ 1,664 հազար դրամ,

5) «Սյունիք» ջրօգտագործողների ընկերությանը՝ 14,468 հազար դրամ,

6)«Թալին» ջրօգտագործողների ընկերությանը՝ 69,731 հազար դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել