Ջրի սակագինը կթանկանա 11,4 դրամով․ սպառողների համար սակագինը չի բարձրանա

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 22-ին կայացած նիստում քննարկվել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման մասին հարցը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։

Քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը որոշել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման գումարային սակագինը սահմանել 191,414 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։ Նշենք, որ նախկինում այն կազմում էր 180 դրամ։

Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից։

Նշենք, որ սպառողների համար սակագինը չի բարձրանա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել