Նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 19-ին Երևանում, նոյեմբերի 22-ին Վանաձորում և դեկտեմբերի 5-ին Դիլիջանում Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվում է «Սիրտ-անոթային հիվանդությունների վարման ժամանակակից մոտեցումները: Ռիսկի գործոնների վերահսկումից մինչև պատահարների կանխարգելում» թեմայով գիտաբժշկական սեմինար:
Մեկ սեմինար արդեն կայացել է նոյեմբերի 17-ին՝ Երևանում։ Այս մասին տղեկանում ենք Առողջապահության նախարարությունից։
Սեմինարի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 1 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ: