«Բարենցի ծովից եկող արկտիկական օդային հոսանքների ջերմաստիճանը -10 աստիճան է, Միջերկրական ծովից եկող արևադարձային տաք օդային հոսանքների ջերմաստիճանը +15 աստիճան»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նշվում է նաև, որ այս երկու օդային հոսանքները լուսադեմին Հայաստանի տարածքի վրա կբախվեն իրար, առաջացնելով հզոր մթնոլորտային ճակատ։