Հունաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

Հունաստանում  ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

Տարերային աղետի հետևանքով տասնյակ մարդիկ առանց տանիքի են մնացել: Ընդհանուր առմամբ, ջրհեղեղը վնաս է հասցրել Մանդրա, Մեգարա և Նեա-Պերամոս քաղաքներին:

Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, ջրի մակարդակը տեղ-տեղ գերազանցել է շենքերի առաջին հարկերի բարձրությունը: Նման ուժգնության հորդառատ անձրևները հազվադեպ են տեղի ունենում Հունաստանում, որի ենթակառուցվածքները պատրաստ չեն ջրհեղեղների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել