ՀՀ 3 քաղաքացիներ դիմել են Վրաստանի ՍԴ

Վրաստանի բարձրլեռնային շրջաններում բնակվող օտարերկրյա քաղաքացիները չեն կարող օգտվել «Բարձրլեռնային շրջանների զարգացման մասին» օրենքի դրույթներից: Վրաստանում մշտապես բնակվող Հայաստանի երեք քաղաքացիներ Սահմանադրական դատարան են դիմել հավասարության խախտման հայցով: Այս մասին հաղորդում է  Jnews.ge-ն։

Սահմանադրական դատարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ վերահսկողության հիմնական մարմինը սկսել է քննարկել երեք Հայաստանի քաղաքացիների հայցը:

Անցած տարվա  հունվարի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել «Բարձրլեռնային շրջանների զարգացման մասին» օրենքը, որն ուղղված է լեռնային շրջաններում բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Օրենքի համաձայն, այս տարածաշրջանում մշտապես բնակվող Վրաստանի քաղաքացիները ունեն բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ:

Ստեղծված սոցիալական վիճակը հանգեցրեց այն փաստին, որ Ջավախքի շատ բնակիչներ դարձան օտարերկրյա քաղաքացիներ եւ բնակության թույլտվություն ստացան, քանի որ ապրում, ոմանք էլ աշխատում են այստեղ: Այդ մարդիկ  չեն կարող օգտվել այն նպաստներից, որոնք պետությունը ապահովում է:

Նշենք, որ Վրաստանի բարձրլեռնային շրջաններում ապրող ընտանիքները ամսական կտրվածքով ստանում են 100 լարի, պետությունից` առաջին և երկրորդ երեխայի համար նախատեսված նպաստի տեսքով: Ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար պետական աջակցությունը երկու տարվա համար առնվազն 200 լարի` ամսական:

Կարգավիճակ ստանալու չափանիշներից մեկը Վրաստանի քաղաքացիությունն է, պետք է գրանցվել բարձրադիր բնակավայրում, և յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր 9 ամիսը կամ ավելի քան 9 ամիսը իրականում ապրել բարձրլեռնային բնակավայրերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել