Իրաքի բանակը 512 ռուսաստանցի և 200 ադրբեջանցի կանանց է ձերբակալել՝ «Իսլամական պետության» անդամ լինելու կասկածանքով: Այդ մասին հայտնում է Ռիա Նովոստին:
Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 512 ռուսաստանցի կանանց ձերբակալության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
«Ձերբակալվածներ կան, բայց նրանք անհամեմատ քիչ են և տարբեր ազգությունների կանայք են»,-ասել է աղբյուրը: