Կանեփ ցանելու համար սահմանված է «հսկայական» տուգանք

Հնդկական կանեփից ստացվող թմրանյութի` մարիխուանայի անունը գիտական բացատրություն չունի: Համաձայն լեգենդի` մարիխուանան առաջին անգամ պատրաստվել է Լատինական Ամերիկայի երկրներից մեկում:

 

Ըստ այդ լեգենդի` այդտեղ բնակվում էր մի սիրահար զույգ, աղջկա անունը Մարիա էր, իսկ տղայինը` Խուան: Մարիան մահանում է, իսկ Խունն ընկնում է ծանր հոգեկան ապրումների մեջ, սակայն մի օր Խուանին տեսիլք է հայտնվում ու ասում. «Առավոտյան իջիր բացատ և հավաքիր կանեփի սերմնափոշի ու ծխիր և դու կտեսնեն Մարիային»:

 

Տղան այդպես էլ անում է, ինչի հետևանքով վերջինիս առողջությունը խաթարվում է և նա շուտով մահանում է:

 

ՀՀ օրենսդրության համաձայն` ապօրինաբար ձիթախաշխաշ, ինչպես նաև կանեփ ցանելը կամ աճեցնելը, բացի մշակումն արգելված հնդկական, հարավային մանջուրական, հարավային չուական, հարավային արխոնյան և հարավային կրասնոդարյան կանեփից` առաջացնում է տուգանքի նշանակում 500-1000 ՀՀ դրամ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել