Հրդեհ Վաղաշեն գյուղում

Նոյեմբերի 5-ին, ժամը 18:09-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։36-ին, մարվել՝ 20։30-ին։

Պարզվել է, որ Վաղաշեն գյուղի 28-րդ փողոցում այրվում է 10-րդ տան և հարակից հացատան տանիքները և այնտեղ կուտակած խոտ։

Մասամբ այրվել է տան տանիքի կառուցատարրերը (մոտ 80 քմ), հացատան տանիքը (մոտ 50 քմ) և այնտեղ կուտակած մոտ 200 հակ անասնակեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել