Այսօր հանրապետությունում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրողների ամենապասիվ մասնակցությունը եղել է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում, իսկ ամենաակտիվը եղել են Վայոց ձորի Ենոքավան համայնքի ընտրողները։
Սասունիկում քվեարկելու իրավունք ունեցող 2522 քաղացուց մասնակցել է 389-ը կամ էլ ընտրոցղների 15.42 տոկոսը, իսկ Ենոքավանում քվեարկությանը չեն մասնակցել ընդամենը 88 բնակիչ։ Քվեարկելու իրավունք ունեցող 406 քաղաքացուց մասնակցել է 318-ը՝ 78.33 տոկոսը։
Նշենք, որ հանրապետության թվով 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը այսօր եղել է 243335 քաղաքացի կամ ընտրողների 50.06 տոկոսը: