Ովքե՞ր են ամենախոշոր քաղաքներում առաջադրված համայքի ղեկավարի թեկնածուները

Աշոտ Հայրապետյան

ԿԱՊԱՆ

Աշոտ Հայրապետյանը ծնվել է 1971թ. ապրիլի 10-ին: 2012 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Կապան քաղաքային համայնքի ղեկավար: Գործող քաղաքապետ:

Արտուր Աթայան

Արտուր Աթայանը ծնվել է 1964թ. ապրիլի 4-ին: 1991 թվականից ՀՅԴ անդամ է, նույն թվականից` ՀՅԴ ԿԿ գործիչն էր Սյունիքում, 1996 թվականից` ՀՅԴ «Լեռնահայաստան» մարզային կոմիտեի անդամ: 1995 թվականին քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու: 2002 թվականին որպես գործարար հիմնել է «Վայբլ» ՍՊ ընկերությունը, որի տնօրենն էր մինչեւ 2008թ. նոյեմբեր ամիսը: 2008թ. հոկտեմբերի 12-ին ընտրվել է Կապանի քաղաքապետ. առաջադրվել էր քաղաքացիական նախաձեռնությամբ: 2012-16թթ. վերստին եղել է «Վայբլ» ՍՊ ընկերության տնօրեն:

                                                                                   ՍԻՍԻԱՆ

Կարեն Համբարձումյան

Կարեն Համբարձումյանը ծնվել է 1982թ. նոյեմբերի 16-ին: Նրա թեկնածությունը առաջադրել է ԲՀԿ-ն: Կարեն Համբարձումյանը  Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է։

Արթուր Սարգսյան

Սիսիանի քաղաքապետի երկրորդ թեկնածուն՝ Արթուր Սարգսյան ծնվել է 1978թ. –ի ապրիլի 28 –ին Սիսիան քաղաքում: 2016 թ․ հոկտեմբերի 2-ին ընտրվել է Սիսիան համայնքի ղեկավար։
ՀՀԿ անդամ է: 

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ

Հակոբ Շահգալդյան

Հակոբ Շահգալդյանը ծնվել է 1974թ. հունվարի 1-ին: 1996-1998 թթ. – Չարենցավանի «Մուրճ» ԲԲԸ` արտադրամասի վարպետ է եղել, 1998-2007 թթ.–Չարենցավանի «Արմավտո» ԲԲԸ` արտադրամասի պետ, գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր տնօրեն: 2007 թ-ից Չարենցավան համայնքի ղեկավար է: Առաջադրված միակ թեկնածուն է:

ԲԵՐԴ

Ավետիք Ադամյան

Ավետիք Ադամյանը ծնվել է 1958թ. սեպտեմբերի 10-ին: Հանդիսանում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Արծվաբերդի անտառտնտեսության» տնօրենը: Ավետիք Ադամյանի որդին՝ Կարեն Ադամյանը 2014թ. հուլիսի 25-ից աշխատում է որպես Տավուշի մարզպետի տեղակալ:

Հարություն Մանուչարյան

Հարություն Մանուչարյանը ծնվել է 1965թ. ապրիլի 27-ին: Բերդի գործող քաղաքապետն է, ՀՀԿ անդամ:

 

Կարեն Շահնազարյան

Կարեն Շահնազարյանը ծնվել է 1983թ. օգոստոս 1-ին: Եղել է Արծվաբերդ համայնքի ղեկավարը: Նա մի տարի առաջ՝ 2016թ. սեպտեմբերի 18-ին է ընտրվել 3143 բնակիչ ունեցող Արծվաբերդ համայնքի ղեկավար: 34-ամյա, չամուսնացած Կ. Շահնազարյանն այժմ հեռակա կարգով սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Նա անկուսակցական է:

 Բերդ համայնքի ղեկավարի թեկնածու է ինքնառաջադրվել 2002 թվականից Այգեձոր համայնքի ղեկավար, անկուսակցական Սասուն Սաֆարյանը, որը ծնվել է 1968թ. հունվարի 1-ին:

ԱԼԱՎԵՐԴԻ

Սասուն Խեչումյանը ծնվել է 1972թ. հունվարի 31-ին: 2012թ.-ից հանդիսանում է «Համայնքային իրավաբանների միավորում» ՀԿ-ի հիմնադիր նախագահ:
2012թ.-ից թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալն է :
2013թ-ից ՀՀ Տարածքային կառավարման նախարարության կոլեգիայի անդամ է:
2016թ.-ից ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախագահին կից գործող հասարակական խորհրդի անդամ է:
Անկուսակցական է, ամուսնացած է, ունի երկու երեխա:ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի. կանանց եւ երեխաների պաշտշանության բաժնի պետն է: Միակ թեկնածուն է:

ԳՈՐԻՍ

Առուշ Առուշանյան

Առուշ Առուշանյանը ծնվել է 1991թ. մարտի 12-ին: ՀՀԿ-ի կազմում մասնակցել է խորհրդարանական ընտրություններին և բավական շատ ձայներ ստացել. թիվ 12 ընտրատարածքում (Սյունիքի մարզ) ամենաշատ ձայները ստացել էր ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանը՝ 21 823 ձայն, ՀՀԿ-ից երկրորդը՝ Աշոտ Արսենյանն էր, որը հավաքել էր 17 563, ՀՀԿ-ի ցուցակով երրորդ Առուշ Առուշանյանը՝  6879 ձայն: Ներկայումս Գորիսի քաղաքապետի պաշտոնակատարն է:

Սամվել Հարությունյան

Սամվել Հարությունյանը ծնվել է 1954թ. մարտի 6-ին: Նա 1992-94 թվականներին՝ Արցախյան պատերազմի ամենաթեժ շրջանում, գլխավորել է Գորիսի քաղաքային իշխանությունը:

Ակտիվ քաղաքացի է, հանրային գործիչ, անկուսակցական:

 

ԱՐՏԱՇԱՏ

Կարեն Բենիամինյան

Կարեն Բենիամինյանը ծնվել է 1984թ. հունվարի 1-ին: Ունի բարձրագույն կրթություն, ՀՀԿ անդամ է: ՀՀ վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 19-ի 1043-Ա որոշման համաձայն նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Միակ թեկնածուն է:
Եվգենյա Համբարձումյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել