Լաս Վեգասում հրաձգությունից հետո հիվանդանոց է դիմել ավելի քան 400 մարդ, հայտնում են ոստիկանությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Զոհվածների թվում կա ոստիկանության մեկ աշխատակից, որն այդ ժամանակ հերթապահություն էր իրականացնում։ Վիրավորվել է եւս 2 ոստիկան։
Հրաձգությունը տեղի է ունեցել Route 91 քանթրի փառատոնի ժամանակ։ Հրաձիգը սպանվել է։ Նրա ինքնությունը պարզվել է՝ 64–ամյա ոմն Սթիվեն Փեդոք։ Սա ԱՄՆ–ում զոհերի թվով խոշորագույն զինված հարձակումն է։