ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-26-ն առավելապես հյուսիսային շրջաններում, 27-29-ը շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 27-29-ը կնվազի 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 25-26-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 27-29-ը երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: