Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Անկախության տոնի առթիվ տնտեսության զարգացմանն ուղղված նշանակալի ներդրումների համար պարգևատրել է Վահե Քուշկերյանին, Հայ բարեգործական ընդհանուր միության հայաստանյան ներկայացուցչության նախագահ Վասկեն Յակուբյանին, «Մավաս Գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիր Արմենակ Վալենտինի Մկրտչյանին, «Էկոտոմատո» ՓԲԸ-ի հիմնադիր Մարկոս Համբիկի Ղարիբյանին, «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսան Յուրիկի Առաքելյանին, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Վառլենի Սարդարյանին, «Երամար» ՍՊԸ-ի տնօրեն Սիրանուշ Աշոտի Սիմոնյանին և «Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Երեմ Բեկնազարի Ավագյանին: