Էրդողանը՝ ԼՂՀ հարցի կարգավորման մասին

Հարավային Կովկասում Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը տարածաշրջանում խաղաղության հասնելու գլխավոր բանալին է, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ, գրում է haberler.com-ը:

Թուրքիայի նախագահը ընդգծել է աշխարհում հակամարտությունների կարգավորման կարեւորությունը եւ նշել, որ միջազգային հանրությունը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ:

«Մենք չպետք է մոռանանք, որ յուրաքանչյուր հակամարտություն, որն այսօր մենք կանտեսենք, վաղը կարող է վերածվել տարածաշրջանային եւ ավելի գլոբալ հակամարտության»,- նշել է Էրդողանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել