Անձնագրային բաժիիններում հերթեր չկան: Այս մասին Իրավաբան.net–ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Հերթերը ամռանն էին, հիմա նորմալ է: Երբ երեք կամ մի քանի օր ոչ աշխատանքային է լինում, մյուս աշխատանքային օրը կուտակում է նկատվում, բայց հետո նվազում է: Հիմնականում խնդիրը սա էր»,-հավելեց նա:
Իսկ այն հարցին, թե սոցփաթեթներից օգտվելիս շահառուները արդյոք պետք է պարտադիր ID քարտ ձեռք բերեն, Բիչախչյանը նշեց. «Սկսած 2018 թվականի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի ծառայությունները) օգտվելու պարտադիր նախապայման է հանդիսանում նույնականացման քարտի առկայությունը»:
Սա ամրագրված է ՀՀ կառավարության N 915–Ն որոշման մեջ: