Քրեական գործով արդարացման որոշում՝ Վճռաբեկ դատարանում

Փաստաբան Հայկ Հակոբյանը ֆեյսբուքյան խմբերից մեկում գրում է.

«ՀՀ վճռաբեկ դատարանը 12.09.2017 թվականին թիվ ԵԱՆԴ/0056/01/15 քրեական գործով՝ ( ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ)

Որոշեց

1. Վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնել։
2. Ամբաստանյալների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մայիսի 16-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել։Սույն քրեական գործով դատարանը՝ արդարացման դատական ակտի հիմքում դրել էր պաշտպանական կողմի միրջնորդությամբ ձեռք բերված ,դատարանում հետազոտված այլ ապացույց հանդիսացող ապացույցը, ինչպես նաև դեպքի վայրում գտնված, սակայն նախաքննական մարմնի կողմից չհարցաքննված՝ ականատես վկաների ցուցմունքները:

Фото Հայկ Հակոբյան.

փաստաբան Հայկ Հակոբյան

Հատկանշականն այն է, որ դեպքի վայրում գտնված ականատեսներին դատակոչելու պաշտպանական կողմի միջնորդության դեմ մեղադրողը առարկում է , բայց մեղադրական եզրակացության հիմքում դրել է միայն տուժողի իրարամերժ , հակասական, ինչպես նաև դեպքին ոչ ականատես մերձավոր հարազատների ոչ արժանահավատ ցուցմունքները: Դատարանը արձանագրել է, որ սույն քրեական գործի նախաքննության ընթացքում քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից չեն պահպանվել գործի հանգամանքների բազմակողմանի , լրիվ և օբյեկտիվ հետազոտելու սկզբունքները և ի խախտումն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջների ՝ չեն պարզվել մեղադրյալներին արդարացնող բոլոր հանգամանքները: ՀՀ քրական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

Քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Կասկածյալի, մեղադրյալի և նրանց պաշտպանի հայտարարություններն իրենց անմեղության, կասկածյալին կամ մեղադրյալին արդարացնող, իրենց պատասխանատվությունը մեղմացնող ապացույցների առկայության մասին, ինչպես նաև քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը:

Իսկ նույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

Կասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Նրանց անմեղության ապացուցման պարտականությունը չի կարող դրվել պաշտպանության կողմի վրա: Մեղադրանքի ապացուցման և կասկածյալին կամ մեղադրյալին ի պաշտպանություն բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է մեղադրանքի կողմը:
Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:
Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել