Պարգևատրումներ հարկադիր կատարման ծառայությունում

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 26-ամյակի առթիվ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը շնորհավորել է Ծառայության աշխատակիցներին գալիք տոնի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, խաղաղություն, բարօրություն և նորանոր հաջողություններ: Նա իր շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշել է. «Սա մեր ժողովրդի համար ամենակարևոր և սիրելի տոնն է: Անկախությունը հեշտ չի տրվել մեզ: Հայ ժողովուրդն անցել է մաքառումների և պայքարի դժվարին ճանապարհով՝ վաստակելով իր այդքան փափագած անկախությունը: Մենք՝ հարկադիր կատարողներս՝ որպես սպա, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պարտավոր ենք պահպանել և խորացնել անկախության գաղափարը»:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու համար Ծառայության թվով 74 աշխատակիցներ արժանացել են խրախուսանքների և պարգևների:
Պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախորդել է 10 նորանշանակ հարկադիր կատարողների երդման ու ծառայողական վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել