«Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» տարածաշրջանային ծրագիրը, հանդիսանալով կովկասյան նախաձեռնության մաս, իրականացվում է 2017 թվականի ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում` որպես նախորդ ( 2014թ. ապրիլից մինչև 2017թ.-ի մարտը իրականացվել է «Հայաստանում արտաքին աուդիտի համակարգի անկախության, արդյունավետության և թափանցիկության հզորացում» ծրագիր) ծրագրի շարունակություն:
2017-2020 թթ. ընթացքում «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցությունը շարունակել հետևյալ հիմնական ոլորտներում՝
- Ծրագրային բյուջետավորում,
- Պետական ներքին ֆինանսական հսկողություն (ներառյալ՝ ներքին աուդիտ),
- Պետական գնումներ:
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: