Վաղը՝ սեպտեմբերի 21-ին կնշվի Հայաստանի անկախության հռչակման 26 ամյակը:
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:
Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր աշխատում են մեկ դրույքով, այսօր աշխատանքը ավարտելու են մեկ ժամ շուտ:
1991թ. սեպտեմբերի 23-ին, Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն: ՀՀ անկախության մասին որոշումը Խորհրդարանում ընթերցեց Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավոր Արամ Մանուկյանը: