Ոստիկանության պարզաբանումը՝ բարձրաստիճան պաշտոնյաների երեխաների ենթադրյալ ծեծկռտուքի վերաբերյալ

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել այն մասին, որ «Հրապարակ» օրաթերթի սեպտեմբերի 19-ի համարում և կայքէջում հրապարակվել է հոդված ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց երեխաների մասնակցությամբ ինչ-որ վիճաբանության և ծեծկռտուքի մասին:

Ըստ լրատվամիջոցի՝ ծեծկռտուքի մասնակիցներն են ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողների որդիները: Հոդվածում արված են գուշակություններ «Էրեբունու գողականների շրջանում լարված մթնոլորտի» և «սպասվող առճակատումների մասին»:

ՀՀ ոստիկանությունն ամբողջությամբ հերքում է տարածված տեղեկատվությունը: ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց անունների հիշատակմամբ ու բացահայտ ստի տարածման եղանակով «Հրապարակի»՝ հանրությանը ներկայանալու գործելակերպը գնահատում ենք որպես ոստիկանության հանդեպ հանրային վստահությունը խարխլելու ճղճիմ ու ժողովրդավարական հասարակությանը հարիր լրատվամիջոցին պատվազրկող ակտ: Նման հոդվածներն առաջին հայացքից ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողներին վերաբերող, սակայն ավելի շատ ՀՀ ոստիկանության համակարգի դեմ ուղղված և անազնիվ շարժառիթներով պայմանավորված քարոզչություն են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել