Բերման են ենթարկել Կարո Եղնուկյանի երեխաներին

Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել «Սասնա ծռեր» զինված խմբի գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի երեխաներ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները, եւ և նրա կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը, ինչպեսև համախոհներ Աղավնի Սահակյանը եւ Գեղեցիկ Տոնոյանը։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբանը մեզ հայտնեց, որ հիմա նա գտնվում է ոստիկանության բաժնում: Եղնուկյանի հարազատներին բերման են ենթարկել բողոքի ակցիա կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ Եղնուկայնը կալանավորվել էր «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեղադրանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել