Կրթական փոխանակման ծրագիր ԱՄՆ-ում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկանում ենք.

«Կարող եք դիմել ԱՄՆ Ազգային անվտանգության քաղաքականության փոխանակման ծրագրին, որի շրջանակում 2018 թվականի հունվար, փետրվար ամիսներին Դելավերի համալսարանում աշխարհի տարբեր երկրների 18 մասնակիցներ հնարավորություն կունենան խորացնել իրենց գիտելիքները ԱՄՆ-ի ազգային անվտանգության քաղաքականության հիմնախնդիրների և ԱՄՆ-ի և աշխարհի ներկայիս սպառնալիքների վերաբերյալ։ Ամերիկագիտության այս ծրագիրը թույլ է տալիս պատկերացում կազմել ԱՄՆ-ի ներքին և ազգային անվտանգության քաղաքականության մշակման մասին և դաշնային կառավարման, վերլուծական կենտրոնների, զանգվածային լրատվամիջոցների և հանրային կարծիքի դերը այդ քաղաքականության ձևավորման գործում։

Դիմորդները պետք է լինեն 30-50 տարեկան, աշխատող, հետաքրքրված և համալսարանի փորձառու դասախոսներ կամ ԲՈՒՀ-երի կամ հետազոտական ինստիտուտների ազգային անվտանգության մասնագետներ։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2017թ.-ի հոկտեմբերի 5-ն է։ Մանրամասն տեղեկությունների համար անցեք՝ այստեղ»:

Фото U.S. Embassy Yerevan.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել