3-րդ քննաշրջանը կսկսվի հոկտեմբերի 15-ից

Կրթության և դիտության նախարար Լևոն Մկրտչյանը նոր հրաման է ստորագրել, որով սահմանվում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում 3-րդ  քննաշրջանի կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:

Քննությունները կսկսվեն հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը:

Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկաները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են՝ 20 բալային համակարգից գնահատականները վերածելով 10  բալային համակարգի:

Նշենք, որ հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2017 թվականի հոկտեմբեր – նոյեմբեր քննաշրջանի ընթացքում <<Համաշխարհային պատմություն>>, <<Հայաստանի աշխարհագրություն>>, <<Աշխարհագրություն>>, <<Ֆիզիկա>>, <<Քիմիա>>, <<Ռուսաց լեզու>> և <<Կենսաբանություն>> առարկաների քննությունները հանձնում են գրավոր:

<<Հայոց եկեղեցու պատմություն>>, <<Հասարակագիտություն>>, <<Ինֆորմատի- կա>>, <<ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն>> և <<Օտար լեզու>> (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ ռուսերեն) առարկաների քննությունները հանձնում են բանավոր: <<Ֆիզկուլտուրա>> առարկայի քննության անցկացման եղանակը նորմատիվների հանձնումն է: Քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի (այսուհետ` Դպրոց) համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից, գնահատման 10 բալային համակարգով:

Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները 2017 թվականի հոկտեմբեր – նոյեմբեր քննաշրջանի ընթացքում <<Համաշխարհային պատմություն>>, <<Ֆիզիկա>>, <<Քիմիա>>, <<Կենսաբանություն>>, <<Աշխարհագրություն>>, <<Ռուսաց լեզու>> և <<Հայաստանի աշխարհագրություն>> առարկաների քննությունները հանձնում են գրավոր:

Մանրամասների ծանոթացեք՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել