Փաստաբան Մելանյա Առուստամյանի արձագանքը՝ համերաշխության կոչի արձագանքների մասին

Փաստաբան Մելանյա Առուստամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արա Զոհրաբյանի համերաշխության կոչի արձագանքները սպասելի էին: Մեկն ասում է փաստաբանների պալատը վերադարձրեք 2013թ. վիճակին, մյուսն ասում է ընդունեք ձեր սխալները, երրորդն ասում է մեր փոքրամասնությամբ ձեր հեղինակությունը լավ գցել ենք:
Հարգելիներս, այդպես էլ չհասկացա’ք, որ համերաշխության կոչ անողը ուժեղի դիրքերից է հանդես եկել, չհասկացա’ք, որ փաստաբանների մեծամասնությունը վստահում է իրեն, չհասկացա’ք, որ մենք չենք ուզում հետ գնալ 2013թ. դրությամբ գոյություն ունեցած փաստաբանների պալատ, որը ֆինանսական փտած և խայտառակ պրոբլեմներով էր պատված, չհասկաց’աք, որ փաստաբանների պալատի անկախության համար չպետք էր այդ պալատում թույլ տալ ֆինանսական չարաշահումներ, չհասկացա’ք, որ անցել են այn ժամանակները, չհասկացա’ք երբ ձեր կազմակերպած բողոքի ակցիան (180 փաստաբանի հայտարարած, բայց փաստացի մոտ 30 փաստաբանի մասնակցությամբ) չստացվեց, որովհետև ընթացքում դատական դեպարտամենտի փոխարեն սեփական պալատին ենթաթիրախ էիք ցանկանում սարքել, չհասկացա’ք, որ քննարկման ժամանակ պալատի նախագահի ներկայությամբ և նրա բացակայությամբ ձեր ձայնային ելևէջները փոխված էին:
Հիշե’ք, որ դո’ւք չեք օգտվել այս հնարավորությունից:
Վստահ եմ, որ փաստաբանների պալատի նախագահը շարունակելու է գործել փաստաբանության օգտին, ինչպես միշտ է գործել»:

Նշենք, որ կոչին նաև այլ փաստաբաններ էին արձագանքել: 

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել