Կառավարության այսօրվա նիստին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի կողմից ներկայացվելու է որոշման նախագիծ, որի համաձայն՝
- Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
- Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
- Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
«ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը | Չափի միավորը | Քանակը | Ծագման/արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
1 | 8410 | Հիդրավլիկ տուրբին | հատ | 1 | Չեխիայի Հանրապետություն / – | 374.880.000 |
2 | 8483 | Փոխանցումատուփ՝ սառեցնող և պարագաներով | հատ | 1 | Չեխիայի Հանրապետություն / – | 96.560.000 |
3 | 8501 | Գեներատոր | հատ | 1 | Չեխիայի Հանրապետություն / – | 215.840.000 |
4 | 8481 | Փական | կգ | 6240 | Չեխիայի Հանրապետություն / – | 51.120.000 |
5 | 8537 | Ցածր լարման բաշխիչ վահանակ | կգ | 365 | Չեխիայի Հանրապետություն / – | 45.440.000 |
6 | 8537 | Ավտոմատ ղեկավարման վահանակ | կգ | 275 | Չեխիայի Հանրապետություն / – | 68.160.000 |
7 | 8479 | Տուրբինայի հիդրավլիկ ագրեգատ | հատ | 1 | Չեխիայի Հանրապետություն / – | 25.560.000 |
Ընդամենը | 877.560.000 |