Օգոստոսի 30-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչներն այցելեցին ՀՀ արդարադատության ակադեմիա, որտեղ ամերիկյան պատվիրակությունն իրավական գրականություն նվիրաբերեց Ակադեմիայի գրադարանին:
Գրքերի զգայի մասը վերաբերում է ԱՄՆ դաշնային ու Կանզասի նահանգային օրենսդրությանը: Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացրեցին նորարական ուսումնական տեսանյութը, «Դատավորի էթիկա» թեմայի շրջանակում:
Հյուրերի կազմում էին ՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի Հայաստանում և Վրաստանում ծրագրերի համակարգող Շարայա Հեյդենհայնը (Վաշինգտոն) և ԹՊԻՀ երևանյան գրասենյակի իրավապահ հարցերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյը, Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, Հեռաուսուցման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքից: