Էդուարդ Ներսիսյանը վարչապետի գլխավոր խորհրդական կլինի հասարակական հիմունքներով

Վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 1-ին որոշում է ընդունել, որի համաձայն փոփոխություն է կատարվել իր իսկ կողմից մեկ այլ որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ.

«Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 13-ի «Էդուարդ Ներսիսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու մասին» N 570-Ա որոշումը «նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական» բառերից հետո լրացնել «հասարակական հիմունքներով՝» բառերով»։

Այսինքն, այսուհետև Էդուրադ Ներսիսյանը վարչապետի գլխավոր խորհրդական կլինի հասարակական հիմունքներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել