ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության օգոստոսի 31-ի հերթական նիստում հավանության է արժանացել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի ննջարանային մասնաշենքն ապօրինի զբաղեցրած անձանցից ազատելու մասին որոշման նախագիծը:
Նախագծի համաձայն լուծվում է տարիներ շարունակ կազմակերպության ննջարանայինմասնաշենքի տարածքում առանց օրինական հիմքի բնակվող անօթևան ինն ընտանիքիբնակարանային խնդիրը՝ բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու միջոցով:
Նախագծով լուծվում է նաև կազմակերպությանը պատկանող մասնաշենքի ազատվածտարածքի նպատակային օգտագործման խնդիրը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողանձինք կապահովվեն կացարանով և խնամքի ու սոցիալ-վերականգնողական ծառայություններով: