6 միլիոն դրամ՝ 50 վետերանների հանգիստը կազմակերպելու և առողջության համար

Նախատեսվում է 6 միլիոն դրամ տրամադրել 50 վետերանների հանգիստը կազմակերպելու և առողջական խնդիրների լուծման համար: Գործադիրը հավանության արժանացրեց պետբյուջեի վերաբաշխման նախագիծը:

«Ամեն տարի այս միջոցառումները կազմակերպվում են, այս տարի ևս այն շարունակվում է: Հայաստանում 600 վետերաններ են մնացել և կարծում եմ կարևոր ու բարի գործ ենք անում»,-հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը:

Բացի այդ «Ունիսոն» հասարակական կազմակերպության կողմից զբաղվածության աջակցման կենտրոնում միջին ամսական հաշմանդամություն ունեցող 60 անձանց ծառայությունների մատուցման նպատակով` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2017 թվականի ինն ամսում կհատկացվի 2,444.5 հազար դրամ, տարեկան` 4,888.9 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել