Դատական գործերի տեղաբաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացման և դատական գործերի քննության տևողության կրճատման մասին գործադիրի նիստի ժամանակ Վարչապետը նոր հանձնարարական տվեց:
Խնդիրը այն է, որ դատական գործերի քննության տևողության խնդրին կառավարության կողմից անդրադարձ էր կատավել դեռևս ս.թ հունիսի 29-ին, և տրվել էր հանձնարարական՝ դատարանների բեռնաթափմանն ուղղված լուծումներ ներկայացնելու վերաբերյալ: Կարեն Կարապետյանը նշեց, որ Արդարադատության նախարարը տեղեկացրել է այդ նպատակով համապատասխան օրենսդրական փոփոխությունների մշակման ընթացքի մասին՝ հայտնելով նաև, որ դրանք սահմանված ժամկետներում կներկայացվեն կառավարություն: Միաժամանակ դատական գործերի քննությունների հետաձգման կապակցությամբ ձևավորված իրավակիրառ պրակտիկայի, ինչպես նաև դատավորների մինչև գործերի բաշխման ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել օրենսդրական և գործնական որոշ խնդիրներ:
«Մի կողմից՝ դատական գործերի բաշխման կարգավորումները թույլ են տալիս միևնույն դատարանի տարբեր դատավորներին ծանրաբեռնել բավականին անհամաչափ, իսկ մյուս կողմից դատական գործերի քննության հետաձգումները տեղի են ունենում դատական լայն հայեցողության տիրույթում՝ շատ դեպքերում չունենալով հստակ անհրաժեշտ պատճառաբանում»,-նշեց Կարեն Կարապետյանը:
Արդարադատության նախարարին հանձնարարվեց երկամսյա ժամեկտում ուսումնասիրել և ներկայացնել դատական նիստերի հետաձգամն պատճառաբանման ապահովման, ինչպես նաև դատական գործերի դատավորների միջև բաշխման, բացի այդ՝ որոշակի գումարային շեմը գերազնացող քաղաքացիակն գործերի լուծումը սեղմ ժամկետում ապահովող գործիքակազմի առաջարկություններ: