ՀՀ կառավարությունը անցկացնում է հերթական նիստը: Վարչապետ Կարեն Կարապետյանն ինչպես միաշտ այն սկսեց հանձնարարականներով: Առաջինը՝ առողջապահության ոլորտում պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերնայաման հարցն է:
Առոռջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներում առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայմումը՝ ապահովելով բժշկական ծառայությունների ապահովման հասցեականությունը և պետական միջոցների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները: Այս մասին կառավարության նիստի ժամանկ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Բժշկական ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով երեքամսյա ժամկետում վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները՝ առաջնահերթություն տալով կազմակերպության ընդհանուր եկամուտների մեջ վճարովի ծառայությունների մասնաբաժինը:
Պետպատվերի իրականացնող խոշոր բժշկական հաստատություններում 2017թ.-ից ներդնել պարտադիր տարեկան աուդիտի պահանջ՝ ապահովելով համապատասխան իրավական մեխանիզմներ:
Երեքաշաբաթյա ժամկետում կատարել թանկարժեք բժշկական ծառայությունների գնագոյացման վերլուծություն՝ հստակ տարանջատելով կառավարության ինքնարժեքը, կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն»,-հանձնարարեց վարչապետը