Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի «Ցտեսություն ամառ» եզրափակիչ միջոցառումը: Այն կմեկնարկի ժամը 19:00-ին «Դեպի դպրոց» խորագիրը կրող հեծանվավազքով (վազքուղին՝ Մատենադարան – Կարապի լիճ), իսկ ժամը 20:00-22:00-ը մայրաքաղաքի Կարապի լճի հարակից տարածքում տեղի կունենա հիմնական միջոցառումը, որի շրջանակում ներկաներին սպասվում է հետաքրքիր և ուրախ համերգային ծրագիր:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: