Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 21-ից 25-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 1967 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 398 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 12 բողոքի:
2017 թվականի օգոստոսի 21-ից 25-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1596 քաղաքացի: