գոստոսի 23-ին, ժամը 15:17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ձորափի 26 հասցեում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին պատականող երկհարականի բարձրավոլտ ենթակայանում և շինության 2-րդ հարկի տանիքում ( մոտ 250 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:19-ին, մարվել՝ 16:58-ին:
Ենթակայանում այրվել է 1 տրանսֆորմատոր և տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 150 քմ: