Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Այցի շրջանակներում նախատեսված են Թուրքմենստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:
Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: