Այժմ ՌԴ-ում հնարավոր կլինի աշխատել ՀՀ վարորդական իրավունքի վկայականով

ՀՀ վարորդական իրավունքի վկայականով այժմ հնարավոր կլինի ՌԴ-ում աշխատանք կատարել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Այսօր նամակ եմ ստացել մոսկվայաբնակ ՀՀ քաղաքացուց:

Մեծարգո պարոն Մարուքյան Ձեր գործադրած մեծ ջանքերի շնորհիվ, վերջապես, ՌԴ-ն ճանաչեց նաև ՀՀ վարորդական իրավունքը, ինչի համար շատ շնորհակալություն»,- նշվում է գրառման մեջ:

Նշենք, որ հուլիսի 1-ից ուժի մեջ էր մտել Ռուսաստանում երթևեկության կանոնների փոփոխության մասին որոշումը, ըստ որի՝ նրանք, ովքեր ունեն օտարերկրյա վարորդական իրավունք, չեն կարող զբաղվել այնպիսի ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ուղղակիորեն կապված է տրանսպորտային միջոց վարելու հետ:

Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել