Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը օգոստոսի 15-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Ինչպես տեղեկացրել էինք երեկ՝ օգոստոսի 14-ին նշված հատվածը փակ էր. Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ պատճառը սողանքի վտանգն է։